Մարտի 22, Դիլիջան. Մարտի 19-ին բացվեց Սամսունգի ինովացիոն կամպուսը UWC Դիլիջանում: Նույն օրը տեղի ունեցավ մեր Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 40 ուսանողների առաջին դասը, որից հետո երեխաներն ու նրանց ընտանիքները մասնակցեցին բացման արարողությանը: Նրանց միացան համայնքի ներկայացուցիչներ և դպրոցի բարեկամներ:
«Մեզ համար պատիվ է, որ այս նախաձեռնության շրջանակում Սամսունգը որպես գործընկեր դիտարկեց հենց UWC Դիլիջանի դպրոցը: Մենք գիտենք, որ շատ պիտի աշխատենք ցանկալի արդյունքին հասնելու համար, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջողենք: Վստահ եմ, որ Սամսունգի հետ համագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանի զարգացման գործում մեր մասնակցության համար»,- ասաց UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն պարոն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:
«Ուրախ ենք ազդարարել UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսի բացումը: Ինչպես գիտենք, դպրոցի առաքելությունն է հնարավորություն տալ բոլոր երեխաներին հասնելու իրենց երազանքներին: Այս տրամաբանությունը լիովին համապատասխանում է Սամսունգի նպատակներին»,- նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ներկայացուցիչ պարոն Աշոտ Բուդաղյանը:
«Դիլիջանի համայնքային կենտրոնը ուրախ է, որ այս նախաձեռնության մաս է: Մենք հատուկ դասընթաց ենք կազմակերպում Դիլիջանի երեխաների համար, որպեսզի նրանց պատրաստ լինեն դիմելու Սամսունգի պահանջկոտ կրթական ծրագրին: 20 երեխա է մասնակցելու դասընթացին, որը վարելու են Սամսունգի կողմից վերապատրաստված ուսուցիչները: Սա հրաշալի հնարավորություն է մեր քաղաքաի և մեր երեխաների համար»,- ասաց Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար տիկին Արմինե Հովհաննիսյանը:
«Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը կրթության միջոցով, երիտասարդներին օժտելով ՏՀՏ գիտելիքներով և հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը և սովորելու կարողությունները, զարգացնելով ստեղծարարությունը: Ավելին, պայմաններ են ստեղծվում ՏՀՏ ոլորտում աշխատելու հետաքրքրություն ձևավորելու համար, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի ներուժը զարգացնելու գործում»,- նշեց Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:
UWC Դիլիջանի միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություն Սամսունգ Էլեկտրոնիքսը հիմնադրել են Սամսունգի ինովացիոն կամպուսը Դիլիջանում: Նախաձեռնության նպատակն է հայ երիտասարդներին օժտել ՏՀՏ հմտություններով և սովորեցնել Անդրոիդ օպերացիոն համակարգի համար բջջային հավելվածների մշակման հիմունքներ:
Կրթական ծրագրի շրջանակում առաջիկա երեք տարում առցանց և առկա դասերի համադրությամբ կուսուցանվեն տարեկան 100 սան: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ:
Սամսունգ Էլեկտրոնիքսը նվիրաբերել է արդիական համակարգչային տեխնիկա և այլ սարքեր, այդ թվում սմարթ գրատախտակներ, որոնցով կահավորվել է 21 տեղանոց համակարգչային լաբորատորիա, որտեղ անցկացվելու են դասերը:
Հետադարձ կապ
Էլիզաբեթ Թորոսյան
Ծրագրի համակարգող
Սամսունգի ինովացիոն կամպուս
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
+374 94 493922
***
UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։
UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:
UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների հինգ սերունդ (2016-ից 2021 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:
Սամսունգ Էլեկտրոնիքսի մասին
Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցայինհամակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:
Սամսունգի ինովացիոն կամպուսի մասին
Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվատական տեխնոլոգիաներին, պատրաստում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծվում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 23 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին:
Դիլիջանի համայնքային կենտրոնի մասին
Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 2014թ. բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Այն մեկնարկել է որպես հարթակ, որտեղ UWC Դիլիջանի դպրոցի ուսանողները կշփվեն Դիլիջանի երիտասարդների հետ: Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է գործունեությունը և իրականացրել է բազմաթիվ կրթական, ժամանցային, կարողությունների զարգացման ծրագրեր և մշակութային միջոցառումներ: ԴՀԿ-ն դարձել է Դիլիջանի և հարակից բնակավայրերի համայնքային կյանքի բաբախող սիրտը: