Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր Մեծն Հովհաննես  Թումանյանի ծննդյան օրն է՝ 153-րդ տարեդարձը։ Թումանյանը մեր ժողովրդի համար  եղել եւ մնում է լուսավոր փարոս, ազգայինն ու ժողովրդականը զգալու ու վերապրելու չափանիշ։ Ու եթե մինչեւ հիմա մենք ապրել ենք թումանյանական պոեզիայի ազդեցությամբ, քառյակների իմաստնությամբ կամ հեքիաթների խրատներով, ապա շատ քչերին են ծանոթ նրա հրապարակախոսական, գրականագիտական  հոդվածներն ու ելույթները, նամակները։

Այս բացը 2020 թվականին լրացրեց ՙԷդիթ Պրինտ՚ հրատարակչությունը, լույս ընծայելով ՙԹումանյանը քննադատ՚  552 էջանոց հատորը։  Ի վերջո, կատարվեց բանաստեղծի թոռնուհու, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի վերջին երեսուն տարիների երազանքը. կրկին լույս ընծայել 83 տարի առաջ՝ 1939 թվականին հրատարակված գիրքը, որը այն ժամանակ կազմել, ծանոթագրել էր ու խմբագրել էր Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, ներառելով բանաստեղծի 1892-1922թթ գրած ու հրապարակած նամակների մի մասը։

 Տիկին Սաֆրազբեկյանի շնորհիվ 2020-ի հրատարակությանը ՙՀավելվածի՚ տեսքով ավելացվել են այն հոդվածները, որոնք նախկին հրատարակությունում տեղ չեն գտել։ Գրքի պատասխանատու խմբագիրն է ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ում համառ ջանքերի շնորհիվ էլ այն լույս աշխարհ եկավ։

Այս հրատարակությունում ներկայացված են Ամենայն Հայոց բանաստեղծի այն հոդվածները« նամակները« ելույթները, որոնք նվիրված են գրականության, մշակույթի, կրթության, գրական լեզվի խնդիրներին։ Այստեղ Թումանյանն ամբողջովին երեւում է որպես անաչառ գրականագետ ու գրաքննադատ, գրական շարժումներին հետեւող, համաշխարհային գրականությանը քաջատեղյակ  ու այն վերլուծող, հայ  գրողներին թիկունք հանդիսացող անհատ£ Նրա շատ մտքեր ու խոհեր այսօր էլ արդիական են ու չեն կորցրել իրենց հրատապությունը։

Դեռեւս 2017-ին գրված այս տողերում  Թումանյանը բացատրում է՝ ՙԵրբ ժողովրդի արյունն է հոսում, մենք՝ բանաստեղծներս, ավելի իրավունք ունենք խաղաղության ձայնը բարձրացնելու, որովհետեւ մենք ենք ժողովրդի կոչված ներկայացուցիչները, մենք ենք, որ վշտանում ենք նրա տառապանքներով ու խնդում նրա ուրախությամբ՚։ 

 Իսկ Թումանյանի նախագահությամբ գործող Հայաստանի օգնության կոմիտեի 1920 թվականի կոչը,  որի տակ դրված է նաեւ իր ստորագրությունը, կարծես թե գրված լինի մեր օրերում։ Այն հատկապես կոչ է դրսում ապրող հայությանը։

Մի հատվածն իսկ բավական է, որպեսզի զգաք Թումանյանի իրատեսական կարծիքը,  հայրենասիրական ոգին.

ՙ Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ։ Լսիր։

Մեզ է կանչում Հայաստանի օգնության կոմիտեն։ Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքոմւ գումարված ամեն հոսանքի հայ գործիչների եւ գրականագետների ժողովը։

...

 Այո,  Հայաստանի օգնության կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու  քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ։ Ահա, կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից։

Բայց նա լավ գիտե էն, որ հայ ժողովուրդին սովից ազատելու եւ քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից եւ քաղաքական տարաձայնություններից։

...

Էսպես է մտածում ինքը՝ Հայաստանի խորհրդային հանրապետական կառավարությունը, որ ոչ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլեւ աջակցում է ամեն մեկի եւ ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա իր աչքով տեսնի եւ տնօրինի իր օգնությունը։

ԱՐԴ, ԼՍԻՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչեւ Հնդկաստան եւ ամենուրեք։ Լսիր քեզ կանչող հայրենիքի ձայնը եւ շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն, ինչ որ երազել ես դարերով՝ ազատ ու շեն հայրենիք՚։

 

Այսօր Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում,  նշել են Մեծ լոռեցու ծննդյան օրը՝ պատրաստել են նաեւ տորթ։ Միջոցառում է անցկացվել նաեւ Թբիլիսիում։ 

 Երեւանում  Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը  Թումանյանի թանգարանի  անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջև, բացվել է  «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը: Ներկայացվել են երկու գրողների անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներ, որոնք խոսում են նրանց բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագների, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերի մասին:

Ինչպես հայտնի է, այս օրը 2008 թվականից նշվում է նաեւ իբրեւ Գիրք նվիրելու օր, որը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ ։ Այսօր Հայաստանի գրողների միության անդամները իրենց ու այլ հեղինակների գրքեր են նվիրել անցորդներին։ Հիշեցնենք, որ 2022-ին  Գիրք նվիրելու օրը  նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։

 Հ.Ա. Պրահա

Հովհաննես Թումանյանի ընտանիքի տոհմածառը, որը կազմել է նրա թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը։