Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Փետրվարի 5-ին Դուբրովնիկում, Սուրբ Վլախի հոբելյանական 1050-րդ տոնակատարությունների պաշտոնական ծրագրի շրջանակներում, Հովհաննես Պողոս Բ․ Պապի անվան սրահում, տեղի ունեցավ արվեստի պատմության հայտնի խորվաթ մասնագետ, մշակութային արժեքների պահապան, բազմաթիվ մշակութային մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Միլյենկո Դոմիյանի ,,Սուրբ Հայաստան․ Ուխտագնացություն դեպի հոգևոր ճարտարապետություն,, հոյակապ նկարազարդ ալբոմի անդրանիկ շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է  Պրահայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 
 
Շնորհանդեսը կազմակերպվել էր ArTresor հրատարակչության կողմից՝ Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանավորությամբ և Դուբրովնիկի եպիսկոպոսության աջակցությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Դուբրովնիկի եպիսկոպոս Ռոկո Գլասնովիչը, Ռիյեկայի արքեպիսկոպոս Մատո Ուզինիչը, Սուրբ Վլախի եկեղեցու ռեկտոր Խրվոյե Կատուշիչը, Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչը, Դուբրովնիկի քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցան, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի և մարզպետարանի մշակույթի վարչությունների տնօրեններ, բազմաթիվ հյուրեր։
 
Գիրքը ներկայացնող ականավոր խորվաթ ակադեմիկոս, գրող, բանաստեղծ, թարգմանիչ Լուկո Պալյետակը և մշակութաբան Իվան Վիջենը, ներկայացնելով հայկական արվեստի մասին առաջին խորվաթերեն գիրքը, անդրադառնում էին հայ-խորվաթական պատմական և մշակութային կապերին, հատկապես, Սուրբ Վլասիոս /Վլախի/ Սեբաստացու պաշտամունքի դերին Դուբրովնիկի հոգևոր կյանքում։
Բանախոսները բնական էին համարում, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունենում հենց Դուբրովնիկում, Սուրբ Վլախի տոնակատարության ընթացքում։
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր ողջույնի խոսքում բարձր գնահատական տվեց Միլյենկո Դոմիյանի աշխատությանը և հայ մշակույթի նկատմամբ նրա անկեղծ ակնածանքին և հավատարմությանը: Ըստ դեսպանի, Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում, կան նվիրյալներ, որոնց համար Հայաստանը սուրբ երկիր է, երկրպագության առարկա:
Այն ժամանակ, երբ Դոմիյանը բծախնդրորեն հավաքագրում է հայկական հարստությունը, Հայաստանի հարևան երկրի պաշտոնյաները կոչ են անում ոչնչացնել հայկական սրբությունները:
 
Գրքի հեղինակ, պրոֆեսոր Միլյենկո Դոմիյանը մեծ հուզմունքնով նշեց, որ իրականացրել է իր կյանքի երազանքը: Տաս տարի առաջ ընդամենը երկու շաբաթ Հայաստանում գտնվելով, նա օր ու գիշեր լուսանկարում և գծագրում էր երեք տասնյակ կոթողներ, տարիներով ուսումնասիրում էր հայկական ճարտարապետությունը, ցուցահանդեսներ կազմակերպում Խորվաթիայի տարբեր քաղաքներում:
 
Դոմիյանը և ակադեմիկոս Պալյետակը ևս դատապարտեցին հարևան երկրներում հայկական մշակույթի նկատմամբ վայրագությունները:
Շնորհանդեսի ամբողջական տեսագրությունը տե՛ս https://www.youtube.com/watch?v=ZvhJLFOZ3CI
 
 
orer.eu
 
 May be an image of 4 մարդ և people standing-ը
On February 5, in Dubrovnik, within the framework of the official program of the 1050th anniversary of the festivities of St. Vlah, the first presentation of a magnificently illustrated album "The Holy Armenia: Pilgrimage to the sacred architecture" by the famous Croatian specialist in the history of art, guardian of cultural values, laureate of many cultural awards, Professor Miljenko Domijan took place in the Pope John Paul II Hall.
The presentation was organized by ArTresor Publishing House under the auspices of the Ambassador of the Republic of Armenia to Croatia Ashot Hovakimian with the support of the Diocese of Dubrovnik. The presentation was attended by Bishop of Dubrovnik mons. Roko Glasnović, Archbishop of Rijeka mons. Mate Uzinić, Rector of St. Vlah Church Hrvoje Katušić, State Secretary of the Ministry of Foreign and European Affairs of Croatia Frano Matušić, the chairman of Dubrovnik city council Marko Potrebica, directors of the culture departments of the the municipality and the regional administration, many guests.
The prominent Croatian academician, writer, poet, translator Luko Paljetak and art historian Ivan Viđen, presented the first Croatian book on the Armenian art, referred to the Armenian-Croatian historical and cultural ties, especially the role of the cult of St. Vlasios / Vlah / Sebastatsi in the spiritual life of Dubrovnik. The speakers considered it natural that the first presentation of the book took place in Dubrovnik, during the celebration of St. Vlah.
In his welcoming speech, Ambassador Ashot Hovakimian praised Milenko Domijan's work and his sincere respect and devotion for Armenian culture. According to the Ambassador, in these difficult times for Armenia, there are devotees for whom Armenia is a Holy country, an object of worship. As Professor Domijan scrupulously amasses Armenian wealth, the officials in the countries neighboring Armenia are calling for the destruction of Armenian shrines.
The author of the book, Professor Miljenko Domijan, mentioned with great excitement that he had realized his life dream. Ten years ago, being just two weeks in Armenia, day and night he photographed and drew dozens of monuments, studied Armenian architecture for years, and organized exhibitions in various cities in Croatia. Domijan and Acad. Paljetak also condemned the atrocities against Armenian culture in the neighboring countries.
Watch the full video of the presentation https://www.youtube.com/watch?v=ZvhJLFOZ3CI