ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ քաղաքական ուժերին ակտիվ երկխոսության կոչ է անում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելիի հայտարարությունում։

Լոնդոնում Թեքեյան մշակութային միության, Թեքեյան հիմնադրամի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Մայիսի 2-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում  համերգային ծրագրով հանդես եկավ հանրահայտ ,,Հայաստանի փոքրիկ երգիչներ,, երգչախումբը՝ հայտնի խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ։